Վթարի են ենթարկվել Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը
ՔաղաքականությունՔիչ առաջ ավտովթարի են ենթարկվել ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը և ԵԼՔ դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արամ Սարգսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Ծովինար գյուղի վարչական տարածքում բախվել են Hyundai Sonata մակնիշի 33 ԼT 760 համարանիշի և Mercedes մակնիշի 34 FM 836 համարանիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, իսկ Hyundai Sonata-ում, բացի Ն. Փաշինյանից, Է. Մարուքյանից և Ա. Սարգսյանից, եղել է նաև մեկ այլ անձ։ Այս պահին տեղում աշխատում են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ-ում նյութեր են նախապատրաստվում։ Պարզվում է վարորդների ինքնությունը։