Ադրբեջանն ու Հայաստանը պետք է իրենք լուծումը գտնեն, ոչ ոք չի կարող խնդիրը լուծել ձեր փոխարեն․ Ստանո
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տարածքային ամբողջականության, ինքնիշխանության համար մենք ունենք միջազգային իրավունք։ Եվ Եվրամիությունը շատ հստակ մոտեցում ունի՝ պետք է հարգել միջազգային իրավունքը, այն չի կարող խախտվել։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պետեր Ստանոն` պատասխանելով հարցին, թե արդյոք Եվրամիությունը կարող է օգնել՝ վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և կա արդյոք Բրյուսելում նման պատրաստակամություն։
Նա նշել է, որ եթե կան խնդիրներ, ապա դրանք պետք է լուծվեն բանակցային սեղանի շուրջ։
«Այդ իսկ պատճառով մենք մեծապես ներգրավված ենք աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների գործընթացին՝ լուծելու բոլոր առկա խնդիրները։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շատ է ներգրավված դրանում՝ բարձր ներկայացուցիչ Բորելի, ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի աջակցությամբ։ Սա այն է, ինչ մենք արդեն անում ենք՝ աշխատում ենք երկու կողմերի հետ երկկողմ և եռակողմ ձևաչափերով՝ այդ գործընթացն առաջ տանելու համար: Բայց, ի վերջո, Ադրբեջանն ու Հայաստանը պետք է իրենք լուծումը գտնեն: Ոչ ոք չի կարող խնդիրը լուծել ձեր փոխարեն։ Ոչ ոք չի կարող ձեզ լուծումներ պարտադրել։ Մենք բոլորս՝ միջազգային հանրությունը միայն կարող ենք օգնել»,– ասել է ԵՄ ներկայացուցիչը։