Այս անկանոն կրակոցները չեն նպաստում խաղաղության գործընթացին․ ԱԳ նախարար
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս անկանոն կրակոցները չեն նպաստում խաղաղության գործընթացին ու հասկանալի չեն մեզ համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նախորդ գիշեր Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներին:
Նա նշել է, որ ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելությունը դարձել է Հայաստան–Ադրբեջան սահմանագծի երկյանքով կայունության իրական և արդյունավետ գործոն։
Միրզոյանի խոսքով՝ կողմերը խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններում արդեն եկել են մի շարք փոխադարձ համաձայնությունների։
«Ցավոք սրտի երկու հիմնական հարց կա, որտեղ կողմերի պատկերացումները հեռու են միմյանցից»,– նշել է նա՝ մանրամասնելով, որ խոսքը տարածքային ամբողջականության ու սահմանազատման և ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին է։
«Ինձ համար ևս տարօրինակ է, որ երբ ցանկանում ենք պայմանագրի նախագծում հղում անել Ալմա-Աթայի հռչակագրին, տեսնում ենք Ադրբեջանի դժկամությունը»,- նշել է ԱԳ նախարարը։