«Միքայել Մինասյանենց տանը «Կիսաբաց լուսամուտներ» նայու՞մ են»․ Փաշինյան
ՀասարակությունԱԺ պատգամավոր Ն․ Փաշինյանը գրում է․
Հենց նոր, ալիք փոխելիս, ականջովս ընկավ «Կիսաբաց լուսամուտների» եթերում. «Եթե մարդը կնգան բերան կքրֆե, էդ բերանն իրա երեխեքը կպաչեն չէ՞» և այլն:
Եթե ոմանց կարծիքով սա խոսքի, եթերի ազատություն է, այդ մարդիկ սխալվում են: Սա աղբ է, որ պետք է արմատախիլ անել եթերից:
Ի դեպ, ATV-ի սեփականատերը Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանն է, Սերժ Սարգսյանի փեսան: Իրենց տանը այս հաղորդումը նայո՞ւմ են:
Իսկ ՀՌԱՀ-ը ինչպես միշտ, գործում է «օրենքի շրջանակներում»: ԱԺ աշնանային նստաշրջանում այս թեմայով էլ կխոսենք: