Իրանը նոր հյուպատոսություն է բացել և Իսրայելին «ծանր օրեր» խոստացել
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և նրա սիրիացի գործընկեր Ֆեյսալ Միքդադը մասնակցել են Դամասկոսում Իսլամական Հանրապետության նոր հյուպատոսության բացմանը։
Ելույթ ունենալով հյուպատոսության շենքի բացման ժամանակ՝ Աբդոլլահիանն ասել է, որ «Սիոնիստական ռեժիմը կպատժվի, իսկ ԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում ռեժիմի կողմից Իրանի դեսպանատան վրա հարձակման համար»՝ հավելելով, որ «առաջիկա մի քանի օրերը շատ դժվար են լինելու Իսրայելի համար»։