Անոմալ շոգից 250 մարդ է մահացել․ ի՞նչ է կատարվում Մալիում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մալիում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում շարունակվող անոմալ շոգը միայն մայրաքաղաք Բամակոյում 250 մարդու մահվան պատճառ է դարձել։ Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին տեղեկություն է տարածել երկրի առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարությունը։
Անցած շաբաթ երկրի հարավ-արևմուտքում գրանցվել է օդի 48,5 աստիճան ջերմաստիճան, որը դիտարկման ժամանակահատվածում դարձել է ապրիլ ամսվա պատմական առավելագույնն ամբողջ Աֆրիկայում։
Մասնագետները Մալիում աննախադեպ շոգը կապում են Էլ Նինյո եղանակային երեւույթի հետ։ Աֆրիկացի օդերևութաբանները զգուշացնում են, որ Էլ Նինյոն մինչև այս տարվա հուլիսն ակտիվորեն կազդի եղանակի վրա աշխարհի տարբեր մասերում, որից հետո նրա ազդեցությունը կսկսի թուլանալ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live