44-օրյա պատերազմի մասնակիցն իր հետ բերած զենք-զինամթերքը թողել էր Ոսկեհատ գյուղում (լուսանկարներ)
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը ցանկալի արդյունքներ է արձանգրել։ Ապրիլի 1-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Վաղարշապատ քաղաքի «Անտառ» տանող ճանապարհին։ Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
Բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված տարածքում հայտնաբերել է մեծ քանակությամբ ինքնաձիգներ և այլ զենք-զինամթերք։
Պետական պահպանության գլխավոր վարչության Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ ապրիլի 3-ին 44-օրյա պատերազմի մեկ այլ մասնակից հետը բերած զենք-զինամթերքը թողել էր Ոսկեհատ գյուղի կիսաքանդ շինությունում։
Նշված վայրում հատնաբերվել են ողորկափող մեկ փողանի հրացան, առանց պայթուցիչի 4 նռնակ և նռնակի 8 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 698 փամփուշտ ու զինամթերք։
Հիշեցնենք. ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։