«Խաղաղապահները գալու են ղարաբաղցիներին կոտորեն»․ հրամանատար
Քաղաքականություն«Առաջին լրատվական»– ի զրուցակիցն է ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:
-Պարոն Կարապետյան, Հանրայինի եթերում Տեր-Պետրոսյանի հարցազրույցը բավականին քննարկման թեմա է դարձել: Ինչպե՞ս եք այն գնահատում, ըստ էության՝ նա նույն շրջանակում է դիտում թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի մոտեցումները: Նա նաև ասել է, որ երկու կողմն էլ պատրաստ են փոխզիջումների, ուղղակի փորձում են կորզել որքան հնարավոր է շահեկան պայմաններ, ինչը, ըստ նրա, բնական ընթացք է, և այդպես է եղել բոլոր պլանների ժամանակ՝ և՛ փուլայինի, և՛ փաթեթայինի:
– Լևոն Տեր-Պետրոսյանը հիմա զոռով իր այս թեզերով փորձում է ապացուցել, որ ժամանակին երբ ասում էր՝ Ղարաբաղը պետք է հանձնեք, ճիշտ է: Նույն թուրքը, սակայն, ասում է՝ Զանգեզուրն իմն է, Երևանն իմն է: Այդ դեպքում սկզբում Ղարաբաղը կտան, հետո Զանգեզուրը, հետո Երևանը, հետո էլ իրենք իրենց կտան: Կյանքն այդպիսին է, ես չեմ հորինում: Եվ դա նրանք շատ լավ գիտեն, պարզապես իրենց շլանգի տեղ են դնում: Եվ կապ չունի՝ դա Լևո՞նն է ասում, թե՞ Պողոսը կամ Պետրոսը, թե սարի չոբանը, կամ որևէ խաղողագործ, ինձ համար նշանակություն չունի: Ով ուզում է լինի, եթե նման բան է ասում մեկը, ով գերագույն գլխավոր հրամանատար է եղել, պետք է մտածի ոչ թե փոխզիջման մասին, այլ հայրենիքի մեծացման մասին: Կյանքի սկզբունքն է սա: Հիմա անունը փոխզիջում կդնեն, թե ինչ, կամաց-կամաց եթե սկսես տալ, վերջում մնում է մեկ բան էլ տան ու դրանով պրծնեն:
շարունակությունը՝ կայքում