«Եվ սրանք մեր հասարակության մեջ համարվում են բաշարողներ»
ՀասարակությունԼրագիր / Երեւանում անցկացվում է Հոգեւոր Հայաստան համաժողովը։
Նախաձեռնողներից Եղիշե Պետրոսյանն ասաց, որ կաթիլ առ կաթիլ կայացնում են Հոգեւոր Հայաստանի աշխատանքները։ Հայտարավեց, որ Հոգեւոր Հայաստանի համար կարեւոր էր Հաց բերող Արթուր Սարգսյանին մեր հասարակության մեջ վերագտնելը։
«Մենք հասել ենք մի շատ վտանգավոր գծի, որից այն կողմ հետդարձի Ճանապարհ չկա։ Ունենք հասարակություն, որը վախենում է իր արժանապատվությունից, պայքարելուց, ճշմարտությունից։ Սա շատ լուրջ ահազանգ է։ Դրա համար Հոգեւոր Հայաստանն անընդհատ խփում է զանգերին, խոսք ուղղում համայն հայությանը։ Մենք զանգ ենք հնչեցնում, որ չի կարելի այսպես, որ մենք բուծել ենք մարդկանց մի տեսակ, որի ամբողջ գործունեությունը յուրայինին թալանելն է, երկրի վրա թքած ունենալը։ Եվ սրանք մեր հասարակության մեջ համարվում են բաշարողներ։ Այսպես շարունակվել չի կարող, մենք պարտավոր ենք առողջանալ»,- ասաց Եղիշե Պետրոսյանը։
շարունակությունը՝ կայքում