Նորվեգիայում կարող է 26-ժամյա օր սահմանվել
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նորվեգիայի Վադսոյի քաղաքապետ Վենչե Պեդերսենը Եվրահանձնաժողովից թույլտվություն է խնդրել տարածաշրջանում 26-ժամյա օր սահմանելու համար։ Այս մասին գրում է Politico-ն։
Քաղաքապետն ասել է, որ փոփոխությունը նպատակ ունի ավելացնել ընտանիքի հետ անցկացրած ժամանակը և նոր բնակիչներ ներգրավել մարզ: Պեդերսենը հույս է հայտնել, որ Եվրահանձնաժողովը կառավարությանը կհանձնարարի թույլ տալ նոր ժամային գոտու ստեղծում։ Նա ընդգծել է, որ այս առաջարկը կարող է հատկապես գրավիչ լինել փոքր երեխաներ ունեցող ընտանիքների համար։
Սակայն քաղաքապետը խոստովանել է, որ այս փոփոխության իրականացման կոնկրետ մանրամասներն ու մեխանիզմը դեռ մշակված չեն։ «Ես վստահ չեմ, որ մեր խնդրանքը կկատարվի, ուստի մենք չենք մտածել բոլոր մանրամասների մասին», - ասել է Պեդերսենը:
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը նշել է, որ ժամային գոտիների հարցը մնում է յուրաքանչյուր պետության հայեցողության տակ, ուստի քիչ հավանական է, որ ԵՄ-ն կաջակցի այս տարածաշրջանի խնդրանքին։