Իրանի հարվածներն Իսրայելին անխուսափելի են․ ԶԼՄ
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ըստ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ստացած հետախուզական տվյալների՝ Իրանի կամ նրա պրոքսի–ուժերի կողմից Իսրայելի վրա խոշոր հրթիռային կամ անօդաչու սարքերով հարձակումներն անխուսափելի են, հայտնում է Bloomberg-ը։
Հարվածների թիրախները, ամենայն հավանականությամբ, կլինեն ոչ թե քաղաքացիական, այլ Իսրայելի ռազմական և կառավարական օբյեկտները։ Հարձակումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին, ենթադրում են գործակալության զրուցակիցները։ Արևմտյան հետախուզությունը չի կարծում, որ հարձակումն անշուշտ կլինի Լիբանանից, որտեղ իրանամետ «Հեզբոլլահ» խմբավորումը, որը համարվում է Թեհրանի հիմնական պրոքսի–ուժը, ամուր դիրքեր ունի:
Գործակալության զրուցակիցներից մեկի կարծիքով՝ դեռ պարզ չէ՝ Իրանի կամ իրանամետ ուժերի հարձակումն ավելի լայնածավալ ու երկարատև պատերազմ սկսելու պատճառ կդառնա՞, թե՞ այն կզսպվի։