Ոսկեպարցիները ԵՄ դիտորդներին վռնդել են, թեժ վեճ է ծավալվել․ «Հրապարակ»
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում ԵՄ դիտորդներն օրերս այցելել էին Ոսկեպար: Ընդ որում, այցելել են՝ շրջանցելով Երեւան-Նոյեմբերյան ճանապարհի մի շարք հատվածներ եւ Ոսկեպար են հասել Ալավերդիով։
Մենք տեղեկացանք, որ ոսկեպարցիները, տեղեկանալով դիտորդների այցի մասին, շտապել են հանդիպել նրանց, սակայն երբ դիտորդները հայտնել են, որ իրենք Իջեւան-Ոսկեպար ճանապարհը շրջանցել են, քանի որ այդ եւ հարակից տարածքները, իրենց կարծիքով, ադրբեջանական են, թեժ վեճ է ծավալվել ոսկեպարցիների եւ ԵՄ դիտորդների միջեւ: Ոսկեպարցիները դիտորդներին ուղղակի վռնդել են՝ ասելով, որ թույլ չեն տա իրենց հայրենի հողն ադրբեջանական համարել։
Մեզ պատմեցին նաեւ, որ ոսկեպարցիները բանակային երրորդ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանի հետ եւս օրերս նույնաբովանդակ զրույց են ունեցել, հորդորելով Պողոսյանին՝ իր քաղաքական ղեկավարությանը փոխանցել, որ ոսկեպարցիները թույլ չեն տալու Տավուշից հող հանձնել։
Ծնունդով Տավուշի մարզից պատգամավոր Գառնիկ Դանիելյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է լսել դիտորդների ու ոսկեպարցիների միջեւ ծավալված կոշտ զրույցի մասին, սակայն կորպուսի հրամանատարի հետ հանդիպման մասին տեղյակ չէ․ «Ինձ էլ են զանգահարել, պատմել, որ դիտորդների հետ հանդիպման ժամանակ ժողովուրդը կոշտ է արտահայտվել:
Շատ էմոցիոնալ են, դուք չեք պատկերացնի»։ Դիտորդները գնացել էին բնակիչների հետ հանդիպմա՞ն։ «Ես որքանով տեղյակ եմ, ինչ-որ մեկը տեղեկություն է ստացել, որ ուրիշ ճանապահով են գնում, գնացել-հանդիպել են, բայց ես պատրաստվում եմ պաշտոնական հարցում անել, թե այդ ինչպես են համարում ադրբեջանական տարածք մեր ճանապարհը»,- ասաց պատգամավորը»:
Մանրամասները՝ այստեղ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live