Հայերեն

Վարչախումբը հրաժարվում է ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչումից և անվտանգության ապահովումից

Blog
ՀՀ փաստացի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային Ժողովում հերթական անգամ ապացուցեց, որ նրա ղեկավարած վարչախումբը հրաժարվում է իր իսկ ուղղակի պարտականությունների կատարումից, այն է` պետության անվտանգության ապահովումը և նրա ինքնիշխան սահմանների պաշտպանությունը։ Սույն անձն իր ելույթով նաև փաստացի հրաժարվում է ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչումից` առաջ քաշելով «պատմական և իրական Հայաստանի» հակադրության կեղծ թեզը և դրանց միջև առկա պայքարի մասին իր անհեթեթ ձևակերպումները։

 Պետության անվտանգության ապահովումը բազմիցս ձախողած և ՀՀ-ի դեմ ռազմական գործողություններ թույլ տված անձն ստիպված է ընդունել, որ իր գործունեության կամ անգործության արդյունքում Հայաստանն այժմ հայտնվել է անվտանգային վակուումի մեջ: Վարչախումբը կազմաքանդել է մեր հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ` միաժամանակ անվտանգության որևէ երաշխիք չստանալով ՀՀ-ի հիմնական արևմտյան գործընկերներ ԵՄ-ից և ԱՄՆ-ից։

Մոլագարի համառությամբ շարունակելով հանձնվողական քաղաքականությունը` Նիկոլ Փաշինյանը նաև խոստովանում է, որ նույնիսկ այդ դեպքում Հայաստանի վրա չհարձակման երաշխիքներ չկան` ՀՀ-ի դեմ լայն ռազմական ներխուժում փաստացի հրահրելով և դրանով ՀՀ բնակչությանն ահաբեկելով: Ահաբեկման այս քաղաքականության նպատակն է ռազմական գործողություններ հրահրելը` դրա հետևանքների համար պատասխանատվությունը բարդելով այն քաղաքական ուժերի և բնակչության լայն շերտերի վրա, որոնք համաձայն չեն հանձնվողական քաղաքականությանը և պատրաստ են պաշտպանելու մեր պետության տարածքային ամբողջականությունը։

Այս գործելաոճը հակապետական և հակասահմանադրական է, ուստի դրան անմիջականորեն սատարող բոլոր անձինք ևս փաստացի հանցանք են գործում ընդդեմ մեր պետության և նրա սահմանադրական կարգի, ինչի համար անխուսափելիորեն պատասխան են տալու Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո։

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է իշխող վարչախմբի այս գործելաոճը, արձանագրում, որ վարչախումբը չի ճանաչում սեփական երկրի տարածքային ամբողջականությունը և հրաժարվում է իր ուղղակի սահմանադրական պարտականության` երկիրը հնարավոր ագրեսիայից պաշտպանելու հանձնառության կատարումից։

Կոչ ենք անում ԱԺ բոլոր խմբակցություններին և պատգամավորներին անհատապես՝ նախաձեռնել իշխող վարչախմբի անվստահության գործընթաց` կանխելու մեր պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված ահագնացող սպառնալիքները։

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդ

Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա Մանուկյան
Ամենադիտված