Նեպոմնյաշչին առաջին շրջանից հետո առաջատարն է. Հավակնորդների մրցաշար
ՍպորտՏորոնտոյում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում կայացել է 7-րդ տուրը, գրանցվել է 1 հաղթանակ:
Գուկեշ Դոմարաջուն (Հնդկաստան) պարտություն է կրել Ալիռեզա Ֆիրուջայից (Ֆրանսիա): Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան) սևերով ոչ-ոքի է խաղացել Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ,
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – Ռամեշբաբու Պրագնանադհան (Հնդկաստան) և Նիջաթ Աբասաովին (Ադրբեջան) – Վիդիտ Գուջարթի (Հնդկաստան) պարտիաները ևս խաղաղ ելք են ունեցել:
Առաջին շրջանից հետո Յան Նեպոմնյաշչին 4.5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Ֆաբիանո Կարուանան, Ռամեշբաբու Պրագնանադհան և Գուկեշ Դոմարաջուն վաստակել են 4-ական միավոր և բաժանում են 2-4-րդ տեղերը:
Հավակնորդների մրցաշարի հաղթողն աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի գործող չեմպիոն, չինացի Դին Լիժենի հետ: Մրցաշարը կավարտվի ապրիլի 22-ին։