Քարվաճառում հայտնաբերվել է ադրբեջանական բեռնատարի վարորդի մարմինը, որը գետը քշել-տարել էր
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քարվաճառում հայտնաբերվել է բեռնատարի վարորդի դին, որը գետը քշել-տարել էր։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության տարածաշրջանային խմբի ավագ տեսուչ Էշգին Գասիմովը։
Նրա խոսքով՝ որոնողական աշխատանքների արդյունքում Շիրվան քաղաքի բնակիչ, 1981 թվականին ծնված, մահացած վարորդ Ռահիմ Շահբազովի դին ջրից դուրս է բերվել ու հանձնվել նշանակման վայր։Քարվաճառում բեռնատարի վթարի հետևանքով գետը քշել-տարել էր վարորդին։ Միջադեպը գրանցվել է Ջոմարտ անունը ստացած գյուղում։
Շիրվան քաղաքի բնակիչ Ռահիմ Շահբազովը (ծնված 1981 թ.), որը վարել էր Howo բեռնատարը, կորցրել էր կառավարումը, ինչից հետո մեքենան դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել գետը։
Միջադեպի հետևանքով զոհվել են վարորդ Շախբազովը և ուղևոր Բախրամ Սադիգովը (ծնված 1998 թ.)։
Փաստի առթիվ հետաքննություն է տարվում։