Կոռուպցիոն սկանդալ՝ Ադրբեջանում․ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ստուգում կանցկացնի
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հայտարարել է, որ կստուգի Բաքվում կայացած մրցաշարի ընթացքում իտալացի Ֆրանկ Չամիզոյի և ադրբեջանցի ըմբիշ Թուրան Բայրամովի կիսաեզրափակիչ մենամարտը։ Ստուգման պատճառը Իտալիայի ըմբշամարտի ֆեդերացիայի (FIJLKAM) բողոքն է։ Հանդիպումն ավարտվել է 8։8 (VPO1) հաշվով՝ հօգուտ ադրբեջանցու։
«UWW–ն արդեն հաշվետվություն է ստացել մրցավարական կորպուսից և մրցավարներից, որոնք պատվիրակվել են մրցաշարին։ Մրցաշարի մենամարտերի բոլոր դրվագները, մրցավարական որոշումները և մարզիչների բողոքները ուշադիր և անաչառ կերպով կուսումնասիրվեն»,- ասվում է հայտարարությունում։
Ավելի վաղ իտալացի ըմբիշ Չամիզոն հայտնել էր, որ Բաքվում ընթացող Եվրոպայի ընտրական մրցաշարի ժամանակ իրեն փորձել են կաշառել։