Իսրայելը կպատժվի. Իրանի գերագույն առաջնորդ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին «X»-ի միկրոբլոգում հայտարարել է, որ Իսրայելը կպատժվի։
Հաղորդագրությունը հայտնվել է Իսրայել իրանական անօդաչու թռչող սարքերի արձակման մասին տեղեկատվության ֆոնին՝ ի պատասխան ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակման։
«Չար ռեժիմը կպատժվի»,- գրել է նա՝ կցելով ապրիլի 10-ին Ռամազանի ավարտի կապակցությամբ իր ելույթի տեսանյութը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը տասնյակ անօդաչու սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ, իրավիճակը լարված է եղել ամբողջ գիշեր:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live