Արտակարգ դեպք՝ Երևանում. 1,5 տարեկան տղան 3-րդ հարկի պատուհանից ընկել է, պայքարում են նրա կյանքի համար
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ ապրիլի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:45-ի սահմաններում անհայտ անձի կողմից Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան գտնվում է ծանր վիճակում, բժիշկները տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, ապա Հերացու հիվանդանոցի ռեոնիմոբիլով երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ոստիկանները պարզել են, որ երեխան 1,5 տարեկան է և տղա:
Պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Ալեք Մանուկյան փողոցից:
Արդեն Ե. Նիկոյանի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ ոստիկանները պարզել են դեպքի վայրը, որտեղ հայտնաբերել են արնանման հետքեր:
Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան երրորդ հարկի իրենց տան պատուհանից անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան կազիրյոկի վրա, որտեղից էլ ընկել է գետնին: Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live