Արյունահեղություն է լինելու, կրակելու են, աչք են հանելու
Քաղաքականություն1in.am / Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական գործընթացները նշանավորվեցին աննախադեպ միջադեպերով՝ արյունալի դանակահարություններով, ծեծուջարդով, միմյանց նկատմամբ սպառնալիքներով ու վիրավորանքներով: Միմյանց նկատմամբ սպառնալիքներ են հնչեցնում և ոտնձգություններ անում ոչ միայն մրցակից, իսկ տվյալ դեպքում ավելի ճիշտ կլինի ասել՝ հակառակորդ ուժերը, այլև նույն ուժի տարբեր ներկայացուցիչները:
Ընդ որում, եթե մեզանում նախկինում ընդունված էր, որ ճնշող կողմը իշխանությունն է, ապա հիմա նրանցից ետ չեն մնում նաև ոչ իշխանականները: Այս շարքից թերևս ամենաակնառու հայտարարությունը մարտի 15-ին հնչեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի իրական ղեկավար, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմից: Ջրառատում ՕՐՕ դաշինքի համախոհների և Լևոն Երանոսյանի ու նրա միջև տեղի ունեցած միջադեպից հետո վերջինս հայտարարել էր, թե «արյունահեղություն» է լինելու: «Խորհուրդ չեմ տալիս, որ կանգնեն դաշինքի դեմ, որովհետև այդպես կրակելով՝ տեղ չեն հասնի: Եթե այսօր իրենք են կրակում, վաղը կարող է մյուս կողմը կրակի, ու ընդհանրապես իրենց ողջ-առողջ չգտնեն»,- հայտարարել էր Ս. Բաբայանը:
շարունակությունը՝ կայքում