Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում այսօր՝ ապրիլի 15- ին, Չկալովկա բնակավայրին հարող ափամերձ հատվածում լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 հատ խեցգետնաորսիչ: Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
133 խեցգետին կենդանի բաց է թողնվել լիճ:
Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ: