Ովքեր ցանկանում են պարտության մատնել ՌԴ-ին, պետք է գիտակցեն՝ գործ ունեն միջուկային տերության հետ․ ՌԴ ԱԳՆ
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արևմտյան քաղաքական վերնախավերն ագրեսիվ հայտարարություններ են անում Ռուսաստանին հաղթելու անհրաժեշտության մասին, բայց նրանք, ովքեր ցանկանում են փորձարկել Ռուսաստանի Դաշնության ուժը, պետք է «վեր կենան և գնան քնելու»՝ հասկանալով, որ գործ ունեն միջուկային տերության հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Դիվանագետը հիշեցրել է, որ Ռուսաստանը բազմիցս վերահաստատել է ամենաբարձր մակարդակով այն բանաձևը, որ «միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել և այն չպետք է սանձազերծվի»։ Այնուամենայնիվ, ըստ նրա, Արևմուտքում «տարրական և, մեծ հաշվով, բացարձակապես ակնհայտ, աքսիոմատիկ բաներն անտեսվում են», ներառյալ այն միտքը, որ միջուկային տերությանը հաղթելը «ըստ սահմանման անհնար է», հնչում են «գերագրեսիվ և ծայրահեղ անպատասխանատու հայտարարություններ»։ Սա վկայում է «քաղաքական էլիտաների լիակատար դեգրադացիայի մասին», - հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարարը։