Անկայունության հերթական փուլ
ԱշխարհԼրագիր / Այսպես կոչված հետխորհրդային տարածքում անկայունության հերթական փուլն է: Միայն կռահել կարելի է, թե որտեղից է ծագում այդ անկայունությունը, սակայն գրեթե բոլոր երկրներում, որոնք Ռուսաստանն իր ազդեցության գոտի է համարում, «անսպասելիորեն» ցնցումներ են սկսվել: Ընդ որում, այն երկրներում, որոնք դեպի Արեւմուտք շարժվելու նշաններ են ցույց տալիս:
Ուկրաինան Ռուսաստանին մեղադրել է փախուստի մեջ գտնվող ռուս նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովի եւ Խարկովի ռազմաբազայում տեղի ունեցած դիվերսիայի մեջ: Ընդ որում, Ուկրաինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ խնդրելով օգնել զինամթերքի պահեստում հրդեհի մարման գործում: Հիշեցնենք, որ Ուկրաինան Եվրամիության հետ վիզային ռեժիմի չեղարկման վերջին փուլում է:
Միեւնույն ժամանակ, Բելառուսի ԿԳԲ-ն նախօրեին ձերբակալված քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստներին մեղադրել է պետական հեղաշրջման փորձի մեջ: Հետաքրքիր է, որ Բելառուսը նույնպես վերջերս չեղյալ է արել վիզային ռեժիմը 100 երկրների հետ: Բացի այդ, Լուկաշենկոն պահանջել է, որ Ռուսաստանի ու Բելառուսի համատեղ զորավարժություններին ներկա լինեն ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները:
շարունակությունը՝ կայքում