Ադրբեջանում հայտարարել են, թե մեկնարկել է Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեկնարկել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն, խաղաղապահ զորախմբի առաջին անձնակազմն ու զինտեխնիկան լքել են Դադիվանքի տարածքը։
Խաղաղապահների զորախումբը լքել է վանական համալիրի տարածքն ընդամենը մի քանի օր առաջ։
Ներկայումս Դադիվանքը գտնվում է Ադրբեջանի ոստիկանության վերահսկողության ներքո։
«Այսպիսով, սկսվեց ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացն Ադրբեջանի տարածքից»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live