Հրաձգություն. կան զոհեր ու վիրավորներ / video
ԱշխարհՍենթ-Լուիսում (Միսսուրի) հրաձգության հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 7 մարդ։ Այս մասին հայտնում է KMOV հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը։
Նշվում է, որ մի քանի անծանոթներ մոտեցել են փողոցում հավաքված մարդկանց խմբին և կրակ բացել նրանց ուղղությամբ։ 15-ամյա դեռահասը տեղում մահացել է։ Բացի այդ, վիրավորվել է 8-ամյա երեխա, ով գտնվում է ծանր վիճակում։ Մյուս 6 վիրավորները 17-40 տարեկան են։
Քննության վարկածով՝ կրակը բացել են 3 անձիք։ Ներկայում ոստիկանությունը փնտրում է հանցագործներին և փորձում պարզել տեղի ունեցածի պատճառները։