Ամբողջ Հայաստանն է խոսում, որ գալիս է. Ոսկեպար համայնքի ղեկավարը՝ Փաշինյանի այցի մասին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահն մեկնում է Ոսկեպար։ Շրջանառվող այս տեղեկությունը ճշտելու համար «Փաստինֆոն» կապ հաստատեց Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղաբալյանի հետ։
Նա նշեց, որ շատ զբաղված է ու խոսելու ժամանակ չունի. «Ամբողջ Հայաստանն է խոսում, որ գալիս է, հիմա հավաքված ենք, չեմ կարող խոսել»։
Հատկանշական է, որ ոսկեպարցիների մեծ մասը տեղյակ չէ Փաշինյանի այցի մասին։
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքև ևս տեղեկություն չունի։ «Գող-գող գալիս- գնում են, տեղյակ չեմ, այս պահին Իջևանում եմ, անցած անգամ էլ տեղյակ չեմ եղել»,- ասաց նա։
Ոսկեպարի բնակիչ գնդապետ Միհրան Մախսուդյանը ևս հայտնեց, որ տեղյակ չէ Փաշինյանից այցից։ «Գալիս է իր համախոհների հետ հանդիպի, գնա, ինձ էլ չեն ասել, որ նման հանդիպում կա։ Հիմա գնում եմ՝ տեսնեմ որտեղ է այդ հանդիպումը»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live