Ինքնասպանության փորձ՝ Գյումրիում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ ապրիլի 17-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները կանխել են ինքնասպանության փորձ։
Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Գյումրի քաղաքի ժողովրդին հայտնի «50-ամյակի» կամրջից սպառնում է ցած նետվելով ինքնասպանություն գործել։
Տեղում Ա․ Խաչատրյանը, պարեկներ Գևորգ Փանոյանն ու Կարեն Վահրադյանը կարողացել են ճիշտ աշխատանքի արդյունքում կանխել մոտ 30-35 տարեկան տղամարդու ինքնասպանությունը։
Տղամարդը պարեկների ուղեկցությամբ տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիետի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ պարզվում են տղամարդու ինքնությունը։