6,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
6,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հարավ-արևմուտքում՝ Սիկոկու և Կյուսյու կղզիների միջև, ցունամիի վտանգ չկա։ Այս մասին հայտնում է Ազգային օդերեւութաբանական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բունգո նեղուցում, որը միացնում է Ճապոնական ծովն ու Խաղաղ օվկիանոսը։
Օջախն ընկել է 50 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ուժեղ ցնցումներ են զգացվել Կոչի, Էհիմե, Օիտա, Հիրոսիմա և Յամագուչի պրեֆեկտուրաներում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live