Անակնկալ Սելենա Գոմեսից. երգչուհին ապշեցրել է դպրոցի աշակերտներին / լուսանկարներ
LifeՍելենա Գոմեսը Լոս Անջելեսում բարեգործական ակցիայի է մասնակցել: Ինչպես գրում է ETOnline-ը, 24-ամյա երգչուհին այցելել է Լոս Անջելեսի դպրոցներից մեկը՝ անակնկալ մատուցելով աշակերտներին:
Ակցիան նախաձեռնել են աքսեսուրաների հայտնի արտադրող Coach-ն ու Step Up կազմակերպությունը, որն աջակցում է անապահով ընտանիքների աղջիկկներին ուսումը շարունակելու հարցում:
Հանդիպման ժամանակ Սելենան զրուցել է դպրոցականների հետ հաջողության եւ ինքնաիրացման թեմաներով, նվերներ է հանձնել եւ լուսանկարվել: Step Up-ը փորձում է օգնել երիտասարդներին հավատալ իրենց ուժերին:
«Instagram –ը տոնում է բարության օրը, եւ ես պարտավոր եմ այն անցկացնել մարդկանց հետ, ովքեր մի օր ամբողջությամբ կփոխեն մեր աշխարհը: @coach –ը ծանոթացրեց ինձ @stepupwomensnetwork-ի հետ: Այս կազմակերպությունն աղջիկներին օգնում է հավատալ, որ իրենք ունեն հնարավորություն իրականություն դարձնելու այն ամենը, ինչի մասին երազում են»,– պատմել է Գոմեսը: