Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար
ՏնտեսությունՍտեղծվել է սարք՝ գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները, գրում է fbm.ru-ն:
Ընդ որում այն ինքնուրույն է հեռացնում աղտոտվածությունը ֆոտոբջիջներից:
Սկզբունքորեն, դա խնդիր չէ, կա տեխնոլոգիա, օրինակ կարելի է պատրաստել մեքենայի ապակեմաքրիչի անալոգը, կամ հնարավոր է կեղտը հեռացնելու համար օգտագործել մի փոքր փոփոխված ռոբոտ-փոշեկուլ: Սակայն նոր գաջեթի ստեղծողները ցանկացել են, որ մաքրումը նաև անվճար լինի։
Գիտության և տեխնոլոգիաների պետական ինստիտուտի էներգետիկ գիտության և ճարտարագիտության կենտրոնի պրոֆեսոր Լի Ջո-Հյուկի թիմն է ստեղծել նոր սարքը: Այն օգտագործում է քամու ուժը և մեծացնում է արևային մարտկոցների արդյունավետությունը կանխելով վահանակների մակերեսի աղտոտումը:
Այդ սարքն օգտագործում է շփումը մեխանիկական էներգիան էլեկտրական էներգիայի փոխակերպելու համար։ Այնուհետև դա օգտագործվում է արևային մարտկոցների մակերեսը մաքրելու համար օգտագործելով էլեկտրադինամիկ էկրան: Սա հնարավորություն է տալիս պահպանել արևային էներգիայի կայուն արտադրությունը:
Արդյունքները ցույց են տվել, որ այս սարքը կարող է վերականգնել արևային մարտկոցների արդյունավետությունը 90 %-ով և ավելի:
Դոկտոր Լին նշել է, որ այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս օգտագործել բնական քամու էներգիան արևային մարտկոցները մաքրելու համար։ Նա խոստացել է ապագայում շարունակել հետազոտություններն արևային էներգիայի արդյունավետությունը բարձրացնելու համար։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]