Հայերեն

«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ էր, չարաճճի, խելացի: Ռոբերտի սիրելի առարկան, եթե կարող ենք այդպես ասել, գնդակն էր»: Այսպես է սկսվում Ռոբերտի մայրիկի հետ մեր զրույցը: «Դպրոցական տարիներին դասարանում աչքի էր ընկնում, բոլորն իրեն սիրում էին: Հիմա արդեն իր դպրոցական ընկերները մեզ հետ են կապ պահպանում, գալիս են մեր տուն, զրուցում ենք, հիշում տարբեր պատմություններ: Նրանք Ռոբի հետ կապված ամեն ինչ հիշում են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արուսը:

Նշում է՝ դպրոցում սովորելու տարիներին որդին նախապատվությունը տալիս էր օտար լեզուներին, սիրում էր հատկապես ռուսաց լեզուն: Ռոբերտը երրորդ-չորրորդ դասարանից սկսել է ձյուդոյի հաճախել: «Հետո իմացանք, որ ձյուդոյի պարապմունքների համար նախատեսված հագուստը վերցնում է, գնում պարապմունքների վայր, բայց այնտեղ չի մնում: Ճանապարհն իրեն տանում էր դաշտ` ֆուտբոլ խաղալու, իսկ հետո գալիս էր տուն: Հայրիկն այդ ժամանակ իրեն ասաց՝ այդպես չի լինի, պետք է ընտրես երկուսից մեկը, ու իր ընտրությունը կանգ առավ ֆուտբոլի վրա՝ «ֆուտբոլ, պա'պ, ձյուդո չեմ ուզում»: Չնայած արդեն ձյուդոյում էլ էր հաղթանակներ գրանցել: Իմ տղան շատ մեդալներ ունի ձյուդոյից, բնականաբար` ֆուտբոլից ավելի շատ»: Ֆուտբոլ սկսեց խաղալ «Բյուրեղ» (մենք Բյուրեղավանում ենք ապրում), հետո «Գանձասար-Երևան», իսկ վերջում արդեն «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբներում»: Ռոբերտը զինվորական ծառայության է զորակոչվել 44-օրյա պատերազմից հետո: Մայրիկն ասում է՝ պատերազմից հետո առաջին զորակոչն էր:

«Մարտական էր տրամադրված: Կարող էր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվել, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր, իրեն արդեն պետք է հավաքականում ընդգրկեին: Եթե լիներ հավաքականում, ծառայության չէր զորակոչվի: Բայց նա ցանկացավ բանակ գնալ: Ասաց՝ երկու տարի է, գնամ, պարտքս տամ ու գամ: 44-օրյա լայնածավալ պատերազմից հետո չէինք էլ պատկերացնում, որ նորից ագրեսիա կլինի»: Նախքան զորակոչվելը Ռոբերտը հասցրել է ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, մոտ մեկ կիսամյակ ուսանող լինել: Մայրիկն ասում է՝ ավաղ, համավարակի շրջանն էր, դասերն օնլայն էին, և որդին չկարողացավ վայելել իր ուսանողական՝ թեկուզև կարճ կյանքը: Ռոբերտը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2021 թ. փետրվարի 15-ին: Առաջին երեք ամիսը ծառայել է Խնձորեսկում, իսկ այնուհետև ծառայությունը շարունակել Գորիսի «Զանգեր» զորամասում:

«Շատ ծանր ծառայություն է ունեցել: Իրենց բարձրացնում էին դիրքեր, ամիսն անցնում էր, դեռ դիրքերում էին լինում: Բայց երբեք որևէ բանից մեզ չի դժգոհել: Միշտ բոլոր տղաների հայտնի խոսքն էր ասում՝ «մա՛մ ջան, սաղ տոչնի ա»»: Տղաների շատ պատմություններում է այս նույն միտքը «շրջում», վստահությամբ ասված խոսքերով նրանցից յուրաքանչյուրը նույն վստահության ու ապահովության զգացումն է փոխանցել իր ընտանիքին: Մայրիկը մտովի տեղափոխվում է 2022 թ. սեպտեմբերի 12: «Այդ օրը երևի հինգ-վեց անգամ զանգել է ինձ, հայրիկին: Ձայնից անգամ չեմ զգացել, որ այնտեղ լարված է, ինչոր բան է սպասվում. «Մա՛մ, ազա՞տ ես, կարո՞ղ ենք խոսել»: Գուցե վտանգի զգացողություն ուներ, կանխազգացում, չգիտեմ, չեմ կարող հստակ ասել, բայց նաև չեմ կարծում, որ նման հարձակման էին սպասում: Իրենք Սև լճի դիրքեր էին բարձրանում, մեկ-երկու անգամ ագրեսիայի դեպքեր եղել էին:

Ամենաբարձր դիրքում էին՝ Իշխանասարում»: Տղաները երևի մտածել են, որ այդ բարձունքին թշնամին հասնել չի կարող: «Սեպտեմբերի 12-ին վեց անց կեսի-յոթի կողմերն է եղել վերջին զրույցը: Զրուցեցինք, ասաց՝ մեզ մոտ «ուսիլենի» են արել, թվով շատ ենք: Մտքովս չանցավ, թե ինչ է: Լինում էր, որ տղաները բարձրանում էին դիրքեր, ժամկետային զինծառայողների էին բարձրացնում, տղաները թվով շատ էին լինում: Գիշերը տասնմեկ անց կես վերջին հաղորդագրությունը գրեց՝ մա՛մ ջան, բարի գիշեր: Այդքանը: Մեկ ժամից կռիվն սկսվել է: Ռոբս մինչև լուսաբաց կռիվ է տվել: Հինգ անց կեսի կողմերը տղաները ռացիայով Ռոբիս ձայնը լսել են, փամփուշտ է ուզել: Երկու ոտքից վիրավոր է եղել: Ռոբիս ճանաչել ու գտել ենք այդ «շների» տելեգրամյան էջերի միջոցով: Ամուսինս է ճանաչել Ռոբին, նկարել էին տղաներին, նկարները տեղադրել տելեգրամյան էջերում, սեպտեմբերի 15-ին ամուսինս նկարը տեսել է»:

Պատերազմի սկսվելուց հետո, երբ ծնողները Ռոբերտից լուր չունեին, նրանց տարբեր տեղեկություններ են փոխանցել, թե Ռոբերտին տեսնող է եղել, թե իջել է դիրքերից: «Հույս ունեինք, որ իջել է դիրքերից: Ասում էին, որ ձայնը լսել են, տեսնողներ են եղել, անտառներում են: Սեպտեմբերի 14-ին ամուսինս Գորիսում էր: Ռոբերտի զինակից ընկերները գիտեին լուրը, տեսել էին նկարները, բայց չէին կարողացել ամուսնուս ասել, որ վերևում մնացած տղաներն էլ չկան»: Ռոբերտը, երկու ոտքից վիրավոր լինելով, ընկերոջն է օգնություն ցույց տվել, ընկերոջ պարանոցն է վնասված եղել: Ռոբերտը հայտնվել է դիպուկահարի թիրախում: Մեկ մահացու կրակոց, և Ռոբերտն անմահացել է: Օրեր անց Ռոբը մեր 95 տղաների հետ արդեն «տանն էր»: «Մեր լույսը մարեց: Մեր աշխույժ, ժիր, կյանքով լի տղան էր: Տեղում նստած չէր մնում: Իր զինակից ընկերներն են պատմում՝ չէր թողնում քնել, ասում էր՝ կհասցնեք քնել, վեր կացեք, մի բանով զբաղվենք: Տանն էլ էր այդպիսին: Ուշ քնում էր, շուտ արթնանում, գնում ստադիոն վազելու:

Տղաներն էլ են ասում՝ անգամ սարերում էր վազում: Սիրում էր նկարվել: Աղջիկս ամուսնացած է, հենց գալիս էր մեր տուն, Ռոբերտն ասում էր՝ մա՛մ, նկարի մեզ իրար հետ: Ռեալի ու Ռոնալդուի երկրպագուն էր: Այնքան մարզաշապիկներ ունի, որոնք փոքր տարիքից սկսած հագել է, այսօր դրանք պահում-պահպանում եմ: Բյուրեղավանի դպրոցի այն դասարանը, որտեղ սովորել է Ռոբս, անվանակոչվել է նրա անունով: Նրա հիշատակին փառքի անկյուն կա: Մեր բակում Ռոբիս անունով պուրակ ենք կառուցել, կենտրոնում գնդակն է, խաչքար է տեղադրված: Պատուհանից դուրս եմ նայում, և աչքիս առաջ Ռոբիս պուրակն է»: Կյանքը շարունակելու ուժի մասին: «Ուժ տվեց այն, որ միշտ պատմեմ ու հիշեցնեմ իր մասին, որ իրեն չմոռանան: Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը»:

Հ. Գ. - Ռոբերտ Հայրապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Բյուրեղավանի գերեզմանատանը:

 

64518da4a20f3b8b6b05c7000f766d7c.jpg 4646b961a32f9fe496483c42808781fa.jpg b10547a72fb0fadc510dc7ca5abf1655.jpg ac52fa4c641050904e9882c5c452b2dd.jpg 902d2ad4dd7698fe7b62afb59c3e97d3.jpg 27eca668c33b1fed6bafd99d9ec60c99.jpg


Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live
«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա Հովսեփյան
Ամենադիտված