Պատերազմի հեռանկարը
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ / Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի գնահատակնները տարբեր են: Բացի ավանդական «հանձնող» բնորոշումներից, գերակշռող այլ մոտեցումներն այն են, որ Տեր-Պետրոսյանն այդպիսով փորձում է հանրությանը նախապատրաստել այն տարբերակներին, որոնք պետք է ընդունի իշխանությունը, կամ որոնք քննարկում է այսպես կոչված բանակցային գործընթացում: Ըստ այդ գնահատականի, իշխանությունն իր լեգիտիմության բացակայությամբ անկարող է ինքն անել այդ բանը, եւ իշխանությանն այդ ծառայությունը մատուցում է Տեր-Պետրոսյանը՝ իր համոզմունքից ելնելով, պետության շահից ելնելով, կամ կուսակցական շահից ելնելով:
Հնարավո՞ր է իրավիճակի այլ տրամաբանություն, այլ տողատակ, համատեքստ: Ի՞նչ էֆեկտ է ունենում Տեր-Պետրոսյանի մոտեցման հրապարակայնացումն այժմ: Բացի Տեր-Պետրոսյանի համոզված երկրպագուներից, որոնց համար կարեւոր չէ, թե ինչ է ասվում՝ կարեւորը, որ ասում է Տեր-Պետրոսյանը, հանրային այլ շերտերում ու խմբերում Արցախի խնդրի վերաբերյալ նրա ելույթը ավելի շատ դրակա՞ն, թե՞ հակառակը՝ արմատական արձագանք է ստանում, առաջացնում զայրույթ, վրդովմունք, հակազդեցություն:
շարունակությունը՝ կայքում