Եգիպտական փարավոնը սեռական օրգաններ է կտրել․ սենսացիոն բացահայտում
ԱշխարհՀին աշխարհի շատ մշակույթներում տղամարդու սեռական օրգանը համարվել է սրբություն: Այն մարմնավորել է տղամարդկությունը, քաջությունը, պտղաբերությունը: Եվ զարմանալի չէ, որ որոշ արյունարբու զորավարներ, ցանկանալով խստագույնս պատժել իրենց թշնամիներին, կտրել են նրանց սեռական օրգանները: Այս առումով պատմության մեջ ամենահայտնին Եգիպտոսի փարավոն Մերնեթփահն է եղել, ով նախընտրել է պատժի հենց այդ տարբերակը:
Ք. ա. 1300-ական թվականներին դաժան տիրակալը հաղթել է լիբիական բանակին և որպես պատիժ պահանջել է կտրել իր թշնամիների սեռական օրգանները՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ՝ 13.000 անդամահատում: