Ո՞վ է այս առեղծվածային փոքրիկը/ լուսանկարներ
ԱշխարհՀնդկաստանի Փենջաբ նահանգում ապրում է տարօրինակ «փոքրիկ» Մանփրիտը: Արդեն լրացել է այդ «երեխային» 21 տարին, սակայն, բժշկության համար առեղծվածային կերպով, նրա ֆիզիկական զարգացումը կանգնել է, երբ երեխան եղել է 6 ամսական:
Ինչպես հայտնում է paranormal-news.ru-ն, Մանփրիտի հասակը 58 սմ է, իսկ քաշը 7 կգ, և այդպիսով նա այժմ հանդիսանում է աշխարհում ամենափոքր մեծահասակ մարդկանցից մեկը:
Մանփրիտը խոսել և քայլել չգիտի: Բժիշկների կարծիքով նրա հիվանդության պատճառը վահանաձև գեղձի աշխատանքի հազվադեպ խափանումն է:
Տեղաբնակները երեխային համարում են աստվածություն և ամեն օր գնում են նրանից օրհնություն ստանալու: Նրանք խոնարհվում են նրան և օգնություն խնդրում: