Աննախադեպ հանգամանք. Ինչքան ժամանակ է հատկացվել Սերժ Սարգսյանին
ՔաղաքականությունԼրագիր / Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարի Լե Պենը նախօրեին Ռուսաստանում հանդիպել էր ՌԴ նախագահ Պուտինի հետ: Լե Պենին Ֆրանսիայում ու Եվրոպայումն վաղուց են մեղադրում Ռուսաստանի հետ կապի, մասնավորապես Մոսկվայից ֆինանսավորվելու համար: ԱՄՆ նախագահի ընտրությունից հետո, որի վերաբերյալ բավական շատ է խոսվում եւ անգամ հետաքննվում է ՌԴ միջամտության հարցը, ներկայում այդ մտահոգություններն առկա են նաեւ եվրոպական ընտրությունների, այդ թվում Ֆրանսիայի նախագահի ընտրության հարցում:
Հայաստանի պարագայում իրավիճակը հակառակն է, եւ այստեղ Ռուսաստանի հետ առնչության մեղադրանքը կլինի ոչ թե հարված հակառակորդին, այլ կընկալվի պարզապես ինքնասպանություն, որովհետեւ գործնականում բոլոր քաղաքական ուժերը, համենայն դեպս հիմնական դերակատարության հավակնող, առաջին հերթին մտածում են նույնիսկ ոչ այնքան ընտրողի, որքան Ռուսաստանի համակրանքի մասին:
շարունակությունը՝ կայքում