Հայաստանի իշխանության կապիտալ նորոգումը
Քաղաքականություն1in.am / Այսօր սպասվում է ռուսաստանցի հայ մի շարք գործարարների հայտարարությունը Հայաստանում ներդրումներ կատարելու մասին: Այս իրադարձությունն ազդարարվել էր ավելի վաղ, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Կարայանի շուրթերով, որը հայտարարել էր, թե մարտի վերջին արդեն կոնկրետ և առարկայական հայտարարություններով հանդես կգան այն գործարարները, որոնք դեռևս հունվարին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում հայտարարել էին նրա ծրագրերին սատարելու և ներդրումային աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին:
Այս «շարժումը» գլխավորում է ըստ «Ֆորբս»-ի ամենահարուստ հայը՝ ռուսաստանցի միլիարդատեր, «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը: Ինչ ծավալի ներդրումների մասին է խոսքը, երևի թե պարզ կլինի մի քանի ժամից: Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանում 2017 թվականին սպասում են մոտ 850 միլիոն դոլարի ներդրում: Դրա ո՞ր մասն են իրենց վրա վերցնում ռուսաստանցի հայ գործարարները՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:
շարունակությունը՝ կայքում