Ի՞նչ վիճակ է Բավրայում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի բնակիչները սահմանային Բավրա գյուղի միջպետական անցակետում «Հայաքվե» նախաձեռնության անդամների հետ միասին փակել են ՀՀ-Վրաստան մայրուղին, որը Բագրատաշենի հետ միասին հանդիսանում է ՀՀ ելքի հիմնական դարպասներից մեկը:
MediaHub-ը կապ հաստատեց Բավրայի համայնքապետ՝ Պավլիկ Սումբուլյանի հետ՝ ճշտելու, թե ի՞նչ իրավիճակ է հիմա Բավրայում: Պարզվեց, որ տավուշյան զարգացումներ այստեղ չկան, գոնե այս պահի դրությամբ: «Մի պահ ցանկացան փակել, ես չգիտեմ՝ ինչու ցանկացան, բայց հիմա ճանապարհը լրիվ բաց է»,- ասաց Սումբուլյանը:
Նրա խոսքով` ոստիկանապետը այդտեղ էր, մի պահ փակեցին, ու հետո բացվեց: «Այս պահին ճանապարհը բաց է»,- հավաստիացրեց նա:
Նշենք, որ Շիրակի բնակիչները ճանապարհի փակումը ներկայացրել են որպես աջակցություն տավուշցիներին։
Վիկա Աբգարյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live