«Պարզում են ով է սպանել, «տիրոջը» զանգում կանչում են, և սկսում է առևտուր»․ փորձագետը պատմել է, թե ինչպես է գործում բանակային մաֆիան
ՀասարակությունLragir.am-ը գրում է․
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանն այն բացառիկ փորձագետներից մեկն է, ով ներկա է գտնվել շուրջ 500 դիահերձման: Հատկապես նա է զբաղվում զինվորների սպանության դեպքերով, որոնք հանրության համար այդպես էլ մնում են չբացահայտված:
Ինչպես է տեղի ունենում գործի կոծկումը: Պարոն Մարտիրոսյանը վստահ նշում է, որ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները բանակում տեղյակ են լինում սպանության մանրամասներից, սակայն արագ կոծկում են հետևյալ մեխանիզմով:
«Չբացահայտված գործեր չկան, պարզում են ով է սպանել, ինչու է սպանել, ինչ հանգամանքներում է սպանել, երբ է սպանել, և սկսում են գործը փակել: Երբ մարդասպանի «տիրոջը» զանգում, կանչում են, և սկսում է առևտուր: Վերացվում են մատնահետքերը, փոխվում է դեպքի վայրը, ստեղծվում են կեղծ վկաներ, այդ ընթացքում սպանվողի հարազատներն ընդհանրապես տեղյակ չեն ինչ է կատարվել իրենց տղայի հետ»:
Ռուբեն Մարտիրոսյանն ուսումնասիրել է տասնյակ հարյուրավոր գործեր և իր գործունեության ընթացքում համոզվել է, որ սա մարդկային կյանքի վրա արված առևտուր է, որը ղեկավարվում է բարձրաստիճան պաշտոնյաների գլխավորությամբ»:
Ռուբեն Մարտիրոսյանը խոսել է նաեւ կոռուպցիոն սխեմաների մասին: Նրա խոսքով, բանակում ամենաշատ կոռուպցիոն խողովակները գործում են վառելիքի, զենքի, հագուստի, ուտելիքի, զինվորական շինարարության, առաջին անհրաժեշտության պարագաների ոլորտներում:
Ռուբեն Մարտիրոսյանի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում․