Հայերեն


Սուտ մատնություն՝ բռնաբարության մասին․ 31-ամյա աղջիկը դատվում է

Հասարակություն

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լուսինե Աբգարյանի նախագահությամբ ավարտվել է Մարինե Ա.-ի (անունը փոխված է) գործով դատական քննությունը:

31-ամյա Մարինեին մեղադրանք էր առաջադրվել սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:

Ըստ մեղադրանքի՝ Մարինե Ա.-ն մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելու նպատակով 2016 թվականի մարտի 8-ին, ժամը 22-ն անց 30-ի սահմաններում նախապես հանել է իր տան մուտքի դռան՝ երկու առանձին կտորներից բաղկացած ապակիները: Դրանցից մեկը դրել է միջանցքից հյուրասենյակ տանող դռան շեմքին, իսկ մյուսը՝ մուտքի դռան աստիճանահարթակին: Ապա բջջային հեռախոսից հանել է քարտը, նետել է ջրատարի մեջ: Այնուհետև ոստիկանության Տաշիրի բաժնում իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել, թե նույն օրը, ժամը 22-ն անց 20-ի սահմաններում Կիմ Պ.-ն (անունը փոխված է) կոտրել է իր տան մուտքի դռան ապակին, բացել է դուռը, մտել է տուն և դանակով իրեն սպանելու սպառնալիք տալով՝ ստիպել է, որ ինքը հանի շորերը, ապա իր կամքին հակառակ իր հետ սեռական հարաբերություն է ունեցել: Այնուհետև վերցրել է իր բջջային հեռախոսը, հանել է քարտը, որպեսզի ինքը ոստիկանություն չզանգի, և հեռացել է:

Մարինե Ա.-ն Կիմին մեղադրել է ծանր հանցագործություն կատարելու մեջ: Բայց քննությամբ չի հաստատվել, որ Կիմը բռնաբարել է Մարինեին: Սուտ մատնության մեղադրանք է առաջադրվել Մարինեին:

Դատարանում Մարինե Ա.-ն սկզբում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե նախաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել Կիմի ու նրա հարազատների հորդորները լսելով: Նրանք խոստացել են հոգալ, որ ինքը չդատապարտվի, ինքը հավատացել է նրանց: Բայց իրականում դեպքի օրը՝ 2016 թվականի մարտի 8-ին, Կիմը կոտրել է իր դռան ապակին, ներս է մտել, դանակով սպառնացել ու բռնաբարել է իրեն: Հետո էլ վերցրել է իր հեռախոսի քարտն ու հեռացել է:

Ինքն անմիջապես գնացել է իր տան հարևանությամբ գտնվող բենզալցակայան, զանգել է ոստիկանություն:

Պատասխանելով դատավարության մասնակիցների հարցերին՝ Մարինե Ա.-ն հայտնել է, թե դեպքի օրը Կիմը խմած է եղել: Ինքը դեպքի մասին հայտնել է իր հարևան ամուսիններին ու իր հարազատներին:

Ինքը Կիմին ճանաչել է կարճ ժամանակ, նա իր ընկերոջ ընկերն էր: Ինքը նրա հետ երբեք իր կամքով սեռական հարաբերություն չի ունեցել:

Դեպքի օրը սպասել է իր ընկերոջը, ում հետ ինքը նաև ինտիմ կապի մեջ է եղել: Իրենք պայմանավորվել էին Մարտի 8-ն իրար հետ նշել:

Ժամը 22 –ն անց 30-ին ինքը պառկած էր անկողնում, երբ լսել է պատուհանի ձայնը: Մտածել է՝ ընկերն է: Բայց տեսել է, որ Կիմն է: Վերջինս ասել է, թե ընկերը չի գալու: Ինքը փորձել է զանգել ընկերոջը, բայց Կիմն իր ձեռքից վերցրել է հեռախոսը, առաջարկել է անջատել լույսը:

Ինքը նրան ամոթանք է տվել: Ասել է, թե նա իզուր է եկել: Բայց նա իրեն քաշել-գցել է, իր ոտքը կապտել է: Հաստատ չգիտի՝ Կիմի ձեռքին դանակ էր, թե ոչ, բայց ինչ-որ առարկա կար: Ինքը ցանկացել է փախչել, բայց Կիմն իրեն գցել է մահճակալի վրա ու իր կամքին հակառակ իր հետ սեռական հարաբերություն է ունեցել:

Ինքը չի գոռացել, օգնություն չի կանչել, «ավելի շատ՝ ընկերական խնդրել, համոզել է», որ Կիմը հեռանա: Նրա հեռանալուց հետո ինքը բենզալցակայան է գնացել զանգելու, այնտեղ չի ասել, որ իրեն բռնաբարել են: Տեսել է նաև իր հարևաններին ու ասել է, թե «շառի ա էկել»: Պատմել է, որ իր ընկերոջ փոխարեն եկել է նրա ընկեր Կիմը ու բռնաբարել է իրեն: Դեպքից հետո ինքը քնել է հարևանուհու տանը:

Որոշ ժամանակ անց Մարինեն դատարանում լրացուցիչ ցուցմունք է տվել ու ասել, թե իրեն մեղավոր է ճանաչում սուտ մատնության համար, զղջում է: Դատարանում տված սկզբնական ցուցմունքն էլ իրականությանը չի համապատասխանում՝ Կիմն իրեն չի բռնաբարել: Իրականում ինքը զայրացած է եղել, ցանկացել է վրեժ լուծել Կիմից:

Տուժող Կիմը հայտնել է, թե Մարինեն իր ընկերոջ ընկերուհին է եղել: Ինքը նրան տեսել, հավանել է, վերցրել է նրա հեռախոսի համարը: Մի քանի անգամ զանգել է: Ինքը Մարինեի հետ պայմանավորվել էր, որ Մարտի 8-ին նրան կտանի ռեստորան, բայց չի ստացվել, ինքը զբաղված է եղել հորեղբոր քառասունքի արարողության նախապատրաստական աշխատանքներով:

Ինքն այդ օրը կես ժամով է հանդիպել Մարինեին ու ասել է, թե իրենք այլևս չեն հանդիպելու: Մարինեն ջղայնացել ու ասել է, թե կբողոքի:

Պատասխանելով դատավարության մասնակիցների հարցերին՝ տուժող Կիմն ասել է, թե մինչև դեպքի օրն ինքն ու Մարինեն սեռական հարաբերություններ ունեցել են, բայց ինքը Մարինեին ամուսնության խոստում չի տվել: Միայն խոստացել է, որ Կանանց տոնին կտանի ռեստորան: Ինքը դեպքի օրը եղել է Մարինեի տանը, դուռը բացել ու իրեն ներս է թողել Մարինեն, ինքը ոչ մի ապակի չի ջարդել: Միասին սուրճ են խմել: Հետո մահճակալի վրա փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել: Ինքը խմած չի եղել, Մարինեին չի քաշքշել, չի սպառնացել: Սեռական հարաբերությունից հետո ասել է, թե այլևս նրա մոտ չի գալու և նրան ռեստորան էլ չի տանելու: Իրենք մի թեթև վիճել են: Մարինեն իրենից նեղացել է: Ինքը գնացել է տուն, հետո բարեկամի հետ գյուղ է մեկնել…

Մարինեի հարևանուհին դատարանում հայտնել է, թե դեպքի օրը Մարինեն իր տուն է եկել տոնական հագնված, «պճնված» ու ասել է, թե հյուրի է սպասում: Ժամը 19-20-ի սահմաններում է եկել իրենց տուն ու գնացել է ժամը 22-ի սահմաններում՝ ասելով, թե «սպասող ունի»: Հետո ավելի ուշ Մարինեն ասել է, թե իր պատուհանը ինչ-որ մեկը կոտրել, տուն է մտել, փորձել է իրեն բռնաբարել ու փախել է…

Նախաքննության ժամանակ նույն հարևանուհին ասել է, թե Մարինեին տեսել է դրսում խալաթով կանգնած, նա ասել է, թե տուն երևի գող է մտել… Հետո Մարինեն իրեն ասել է, թե «հարցեր կան, ուզում է, որ Կիմին պատժեն»:

Դատարանը Մարինե Ա.-ին մեղավոր է ճանաչել սուտ մատնություն կատարելու համար, դատապարտել է 1 տարի 6 ամիս ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառել և սահմանել է 1 տարի 6 ամիս փորձաշրջան:

Դատավճիռը չի բողոքարկվել, մտել է օրինական ուժի մեջ:

Տիրանոզավր Ռեքսի կաշվե պայուսակը աճուրդի է հանվել՝ 670,000 դոլար մեկնարկային գնով Խամենեին թույլ չի տա համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ, եթե նրանք չընդունեն Իրանի պայմաններըՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվել երկրի տնտեսական շահերին․ Ռոբերտ Քոչարյան Երբ տնտեսությունը ուժեղ է, կարող ես բերել ուժեղ, կայուն և երկարատև խաղաղություն․ փոփոխությունը` միայն Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը պատրաստ է հեշտությամբ վերադառնալ nւժային սցենարին. Թրամփ Ասել Ռուսաստանին՝ դու ճանաչել ես Արցախը Ադրբեջանի կազմում, ես էլ եմ ճանաչել, աբսուրդային իրավիճակ է․ սա սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքներըԱՄՆ-ի և Իրանի միջև գործող hրադադարը դեռևս փխրուն է. Վենս Հայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն պետությունների միջև և արժեքային ընդհանրություն ժողովուրդների միջև. Արման ՎարդանյանՄրցաշարի գլխավոր ուղերձը թմրամոլության և արատավոր երևույթների դեմ պայքարն է. Հովհաննես ԾառուկյանՎինիսիուսը գրառում է կատարել «Բավարիայից» կրած պարտությունից հետո Ռուսաստանի նախագահի հետ, այս տարիների ընթացքում, երբեք չի եղել գոնե մեկ կետ, որը կարող էր բերել անվստահության․ Ռոբերտ Քոչարյան Իրանը կարող է 64 միլիարդ դոլար վաստակել Հորմուզի նեղուցով նավերի անցումից Փաշինյանի նպատակն այն էր, որ բոլորին ցույց տար, որ ինքը այն մարդն է, որին բոլորն ընդունում են. Ռոբերտ ՔոչարյանՍոֆի Մխեյանը նշում է ծննդյան տարեդարձը Մայրության և գեղեցկության օրը մեծ շուքով ու ջերմությամբ նշվեց Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) Հյուսիսային Կորեան hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հիմա ինքնիշխան ենք, թե՞ ինքնիշխան չենք․ Էդմոն ՄարուքյանԱմբողջ խմբակցությունով առավոտից երեկո մեզնից եք խոսում. էս ի՞նչա քաղաքի վիճակը, ամոթը լավ բանա․ Ալիկ ԱլեքսանյանՀայաստանը լինելու՛ է ազատ, ժողովրդավարական և ուժեղ պետություն. Մուրազ ՇամոյանԿոմպանին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը Ագրեuիվ հարձակման մոտեցումը պարտnւթյուն կրեց. Զախարովան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև hրադադարի մասինԵրևանում մեկնարկել է Doing Digital չորրորդ ֆորումըՈւսուցիչները՝ Ուժեղ Հայաստանում. Նարեկ ԿարապետյանՀրադшդարը չի ներառում Լիբանանը․ Նեթանյահու Մեծ օր է համաշխարհային խաղաղության համար․ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը, մենք պարզապես «կսպասենք», որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ լավ կընթանա․ ԹրամփԿոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովումՊատերազմի մասին թեզը բացարձակ կեղծիք է․ Ավետիք Չալաբյան Պաշտպանական ներուժի բարձրացումը պատկերացնում ենք եռաստիճան համակարգով․ Նաիրի ՍարգսյանՄիրզոյանը Կալասից հետաքրքրվել է խոստացված գումարներից «Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդը՝ այսօր ժամը 20-ինՄի ներողությունը չի փրկի Անդրանիկ Քոչարյանին Սուտ խաղաղության թեզերը մեզ հասցնելու են նոր ցեղասպանության. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի աջակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գերազանցության գերժամանակակից կենտրոններ հիմնվեցին. «Ուժեղ Հայաստան»Փակելով դպրոցները՝ հայաթափում են սահմանամերձ գյուղերը․ Արմեն ՄանվելյանՆախարարներին 7-ական միլիոն պարգևավճար, իսկ թոշակառույին 10 հազար. Վանաձոր. ԼՈՌԻ Փաշինյանը հունիսի 7-ին նորից կստանա՞ ժողովրդի քվեն. Գյումրի. ՇԻՐԱԿ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե տեսնեք. Գյումրի. ՇԻՐԱԿ Դեղերի ոլորտում պետք է մշակվի նոր քաղաքականություն՝ ի սպաս մեր ժողովրդի առողջության․ Արեգ ՍավգուլյանՊահանջում եմ Անդրանիկ Քոչարյանից` վայր դնել պատգամավորական մանդատը ու հեռանալ քաղաքականությունից․ Արտյոմ ՍիմոնյանՄեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել․ Տիգրան Դումիկյան Մինչև 25% idcoin IDBank-ի պրեմիում քարտերով ավիատոմսեր գնելիս«Շառլոտ» ակումբի տնօրենն աշխատակցին առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետԽոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. Հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Մենք կփոխենք մեր ընթացքը․ Փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետԱկբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել ԵՄ-ում էներգիայի 47.3 տոկոսն ապահովել են վերականգնվող էներգիայի աղբյուրներըԻշխանության քայլերը հանգեցնելու են ավելի մեծ ըմբոստության երիտասարդների շրջանում․ Աննա ԿոստանյանՎախը ստիպում է Փաշինյանին արագ արձագանքել, բայց դա իրականությունից փախուստի արձագանք է․ Մարիաննա Ղահրամանյան Ինչի պետք է պատրաստ լինի հայ մարդը սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը պաշտպանելու համար․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված