Ալիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջել
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» չի հիշատակվում Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհային կապի ստեղծման մասին եռակողմ հայտարարության մեջ։ Նրա խոսքերը փոխանցում է Sputnik Ադրբեջանը։
«Եռակողմ հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցքը» հիշատակված չէ, սակայն նշվում է, որ պետք է լինի ճանապարհային կապ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի միջև, որի նկատմամբ վերահսկողությունը պետք է ապահովեն ռուս սահմանապահները»,- ասել է Ալիևը։
Նա հավելել է, թե Հայաստանը երեք տարուց ավելի է՝ «խախտում է այս դրույթը և մտադիր է այն չեղարկել»։
«Բայց դա անհնար է։ Նրանք արգելափակում են Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ ճանապարհային կապեր հաստատելու հնարավորությունը։ Այս պահվածքը, իհարկե, շատ հիասթափեցնող է»,- ասել է Ալիեւը։
Ադրբեջանն ու Հայաստանը, ըստ նրա, պետք է վերջնական տեսքի բերեն խաղաղ համաձայնագրի մանրամասները, քանի որ կողմերն ավելի քան երբևէ մոտ են դրա ստորագրմանը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live