Հայերեն

Փաշինյանի 6-ամյա կառավարման 40 ձախողումները

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր լրանում է Թավշյա հեղափոխության հաղթանակի 6-րդ տարելիցը, 2018-ին այս օրը Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ շաբաթներ անց Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ընտրվեց նախագահ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Փաշինյանի կառավարման 6 տարիների գլխավոր ձախողումները և վատությունները, որոնք արվել են հայ ժողովրդին և Հայաստանին

 1) 44-օրյա պատերազմ, խայտառակ կապիտուլյացիա, Արցախի փաստացի հանձնում

2) Հայաստանի սուվերեն տարածքների հանձնում՝ Սահմանադրության կոպիտ ոտնահարմամբ և միակողմանի զիջումների տեսքով

3) ՀՀ անվտանգության ոլորտի դիվերսիֆիկացիայի անվան տակ երկիրը նորանոր անվտանգային մարտահրավերների առջև կանգնեցնելը

4) Ձախողված արտաքին քաղաքականություն, որի արդյունքում ՀՀ փաստացի մնացել է առանց դաշնակիցների՝ շրջապատված թշնամիներով

5) Հայոց արդիականացվող բանակն առ այսօր ձեռք չի բերել ժամանակակից սպառազինության այնպիսի տեսակներ, որի առկայությունը կզսպի թշնամու՝ մեր երկրի տարածքների նկատմամբ անհեթեթ և անհիմն պահանջատիրությունը։

6) Ռազմաարդյունաբերության ոլորտը զարգացման տեսանկյունից, մրցունակ չէ, չի համապատասխանում արդիականացվող բանակի պահանջներին

7) Ընտրվելուց հետո պառակտեց ազգը, հասարակությունը բաժանեց նախկինների ու ներկաների, սպիտակների ու սևերի

8) Հասարակության մեջ լայն տարածում գտավ հայհոյանքը, լկտի ու ատելությամբ լի խոսքը, անհարգալից ու անհանդուրժողական վերաբերմունքն այլակարծության նկատմամբ

9) Ուղղորդված արշավ սկսվեց Հայ Առաքելական եկեղեցու դեմ, որին ակտիվ մասնակցում էին պետական պաշտոնյաներ և իշխանության սատելիտներ

10) Համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի ձախողում, ինչի մասին փաստում է թե ինքը Փաշինյանը, թե միջազգային կառույցները

11) 2018թ.իշխանության գալով, իր առաջին գործերից մեկն է եղել՝ չեղարկել նախորդ իշխանությունների օրոք Ռուսաստանի հետ կնքված մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ վարկային պայմանագիրը, որով Հայաստանին պիտի մատակարարվեր ԱԹՍ-ների, ուղղաթիռների և ինքնաթիռների դեմ պայքարի ամենաարդյունավետ զինատեսակները՝ «Կռասուխա» ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և «Պանցիր» տեսակի, (որը խոցում է) զինամթերք, որը Ուկրաինայում ցույց տվեց, որ թուրքական բայրաքթարները դրանց դեմ անզոր են:

12) Նիկոլ Փաշինյանը էլ ավելի ամրապնդեց սուպերվարչապետական համակարգը, որի դեմ պայքարում էր մինչ հեղափոխությունը

13) Փաշինյանը ձախողեց իր իսկ հռչակած տնտեսական հեղափոխությունը

14) Հայաստանի ժողովուրդը այդպես էլ չտեսավ խոստացված ներդրումային բումը

15) Տապալվեց նաև գյուղատնտեսական հեղափոխությունը, այս ոլորտը արդեն տարիներ շարունակ 0 տոկոս աճ  է արձանագրում

16) Հեղափոխության օրերին Փաշինյանը խոստանում էր լուծել ոռոգման ջրի հարցը, մինչդեռ շաբաթներ առաջ կառավարության նիստին ինքն էր հայտարարում, որ այս հարցը գնալով սրվում է

17) Սևանի խնդիրը Արցախի խնդրի կարևորության հասցրած վարչապետը ոչինչ չարեց Սևանի էկոհամակարգը բարելավելու, լճի մակարդակը բարձրացնելու, լճից հավելյալ ջրառը կանխելու համար

18) ԽԾԲ-ի դեմ պայքարող Փաշինյանի գրեթո ողջ թիմը հարմարավետորեն պետական պաշտոնների է տեղավորել իր ազգականներին և ընկերներին

19) Պադավատապետությունը չվերացվեց, փոխարենը ավելացավ պաշտոնյաներին սպասարկող մեքենաների թիվը

20) 2020թ.հոկտեմբերի 19-ին, Փաշինյանը չի համաձայնվել ՌԴ նախագահ Վ.Պուտինի հրադադարի առաջարկին, երբ դեռ կորցված չէր մեծ տարածք Արցախի հարավում, լավ իմանալով, որ պատերազմի շարունակությունը կործանարար է լինելու Արցախի համար:

21) «Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը» կոչով Ն.Փաշինյանը փորձել է առերևույթ քաղաքացիական բախումներ հրահրել՝ դիրքերից իջնող զինվորներին դրդելով ընդդիմանալ բողոքող հասարակությանը՝ երկիրը կործանելու և պատասխանատվությունից խուսափելու համար։

22) Իրեն արդարացնելու համար Փաշինյանը հրադադարի երրորդ օրը սկսել է Արցախի հիասքանչ քաղաքների արժեզրկումը՝ «Շուշին դժգույն, դժբախտ քաղաք էր, ձեզ պե՞տք էր Շուշին»:

23) Փաշինյանը պատերազմից հետո իր ասուլիսներում աղավաղում է Հայոց պատմությունը, ասելով, որ «Հայաստանը մխրճվել է թուրքական աշխարհի մեջ»,

24) Պատերազմից հետո պարզվեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերած Սփյուռքի մեր հայրենակիցների՝ հայոց բանակի հզորացմանն ուղղված գումարները վատնվել են, չեն ծառայել նպատակին, ինչը մեծ հիասթափություն և աղճատում է առաջացրել Հայաստան-Սփյուռք հարաբերություններում:

25) «Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»: Այս խոսքերի հեղինակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է 2018 թվականի մայիսի 1-ին. Մինչդեռ աղքատությունը միայն գնալով աճում է:

26)  2018-ի իշխանափոխության օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենակարեւոր խոստումներից մեկն այն էր, որ իշխանության գալուց հետո կադրային ջարդ չի լինելու: Սակայն իրականում ժամանակը ցույց տվեց, որ դրանք լոկ խոսքեր էին, եւ Փաշինյանի իշխանությունը սկսեց ազատվել նախկինների կադրերից բավական արագ՝ փոխարեն նշանակելով առավել անփորձ մարդկանց:

27)  2018 թվականի նոյեմբերի 27-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կայացած նախընտրական քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խոստացավ. ««Հայէլեկտրո» գործարանի տարածքը հայ ներդրողն արդեն վերցրել է և մտադիր է այնտեղ մեքենաշինական ոլորտի գործարան ստեղծել, որը ենթադրում է մի քանի հարյուր աշխատատեղ ստեղծել»: Սակայն «Հայէլեկտրո» գործարանի տարածքում Նիկոլ Փաշինյանի խոստացած գործարանը, այն էլ՝ մի քանի հարյուր աշխատողով, չի բացվել։

28) Հեղափոխությունից առաջ Փաշինյանը պնդում էր, որ լրջորեն պետք է վերանայվի ոչ կադրային դեսպանների եւ գլխավոր հյուպատոսների նշանակման ավանդույթը: Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները պետք է հաշվետու լինեն նաեւ խորհրդարանին: Փաշինյանը , սակայն, ոչինչ լրջորեն չի վերանայել և դեսպաններ են նշանակվում դիվանագիտության հետ ընդհանրապես որևէ կապ չունեցող անձինք:

29) 2018-ի նոյեմբերի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի բարձր ամբիոնից տաքսու վարորդների ականջների համար բավական շոյիչ հայտարարություն էր անում. «Մենք ասում ենք, որ անհատ տաքսու վարորդները ոչ մի վճար վճարելու կարիք չունեն, այսինքն՝ նրանք կարող են աշխատել առանց վճար տալու ու լիցենզիա ունենալու:2020-ի մարտի 25-ին, սակայն, նորից Ազգային ժողովի ամբիոնից ու նույն վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ տոնայնությամբ ասես զգուշացնում էր, թե անհատ տաքսու վարորդները պարտավոր են լիցենզիա ունենալ:

30) Շրջակա միջավայրի խնդիրները Հայաստանում չլուծվեցին, այլ միայն ավելացան ի հաշիվ վերաբացված Թեղուտի և Ամուլսարի հանքերի:

31) Նիկոլ Փաշինյանը կրկնապատկեց Հայաստանի արտաքին պետական պարտքը այն հասցնելով 12 միլիարդ ԱՄՆ դոլարի

32) Փաշինյանը հայտարարում էր, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատվեն, սակայն, հենց իր թիմում էլ այսօր կան բիզնեսմեն պաշտոնյաներ

33) Հանրության սոցիալական բեռը չթեթևացվեց, քաղաքացին շարունակեց մնալ տուգանքի մատերիալ, իսկ տուգանքի չափերը ավելացան

34) Խոսքի ազատության պաշտպանության հարցում Փաշինյանը նույնպես ձախողվեց, լրատվամիջոցները դեռևս երբեք չեն եղել այնքան թիրախավորված, որքան այսօր

35) Փաշինյանը ձախողեց հարաբերությունները հայկական Սփյուռքի հետ, պատմական մինիմումի հասցնելով դրանք

36) Դատական համակարգի բարեփոխումները այդպես էլ չհասան տրամաբանական ավարտին և այս մասին են վկայում նաև միջազգային կառույցների զեկույցները

37)  «2018թ․ ապրիլի 14-ին «Իմ քայլը» շարժումը, Հանրային ռադիոյի շենքը գրավելուց հետո, երթ էր անում Խանջյան փողոցով։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա հասնելով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ռուբեն Հայրապետյան, դու ձախողել ես հայկական ֆուտբոլի զարգացումը, հեռացիր քո խոստմանը համաձայն: Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան՝ Ռուբեն Հայրապետյանի ստեղծած հավաքականը»: Սակայն իրականում Նիկոլ Փաշինյանը ոչ միայն վատ ֆուտբոլ է խաղում, այլև՝ ֆուտբոլը գահավիժել է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: 

38) Կոպեկ առ կոպեկ թալանի վերադարձ հանրությունը այդպես էլ չտեսավ, չնայած հենց դա էր խոստանում Նիկոլ Փաշինյանը

39) Վարչապետը պատրաստվում էր նաև ընդլայնել խորհրդարանական ընդդիմության լիազորությունները, սակայն այդ լիազորությունները միայն կրճատվել են։

40) Փաշինյանի առանցքային խոստումներից մեկն էլ վերաբերվում էր ՓՄՁ-ի համար բիզնես միջավայրի բարելավմանը, սակայն հարկային բեռի հսկայական մասը այսօր դրված է հենց ՓՄՁ-ի վրա։

 

Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին
Ամենադիտված