Ջրառատի միջադեպի հարցաքննության մանրամասները
ՀասարակությունARMLUR / Մարտի 14-ին Ջրառատ համայնքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժածներին նախօրեին հրավիրել էին ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում գործով տուժող Հակոբ Մելքոնյանի հայրը՝ Մանվել Մելքոնյանը, ասաց, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները հարցրել են՝ արդյո՞ք նրանց վախեցրել են, որ չբողոքեն: Ինչպես հայտնի է՝ մարտի 12-ին Արմավիր մարզի Ջրառատ համայնքում ծեծկռտուք էր եղել համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Սամվել Գալստյանի համակիրների եւ «Օհանյան-Րաֆֆ-Օսկանյան» դաշինքի անդամների միջեւ, որից հետո հիվանդանոց էր տեղափոխվել փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբայրը` Լեռնիկ Երանոսյանը: Այդ միջադեպն ունեցավ իր շարունակությունը. արդեն մարտի 14-ին արձանագրվեց նոր միջադեպ, որի ժամանակ գյուղապետի տեղակալ Տիգրան Սարգսյանն այլ անձանց հետ ծեծի ենթարկեց Մելիք Մելքոնյանին, Հակոբ Մելքոնյանին եւ անչափահաս Արայիկ Մելքոնյանին՝ արձակելով նաեւ կրակոցներ, որոնց արդյունքում Մելիք Մելքոնյանի առողջությանը պատճառվեց թեթեւ վնաս, Հակոբ Մելքոնյանին եւ անչափահասին՝ միջին ծանրության վնաս:
Շարունակությունը՝ կայքում