Ախալքալաքում անցկացվել է պահանջատիրական ջահերով երթ (լուսանկարներ)
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր Ախալքալաքում Ջավախքի Պատանեկան Միության նախաձեռնությամբ անցկացվել է ավանդական դարձած պահանջատիրական Ջահերով երթ։ Երթը մեկնարկել է Ախալքալաքի Բերդ-ամրոցից։
Երթի մասնակիցները գլխավերևում պահել են «Ժխտումը ցեղասպանության շարունակությունն է», «Հիշում եմ ու պահանջում», «Վերջ թուրքական ժխտողականությանը» և պահանջատիրական այլ բովանդակությամբ հայերեն, վրացերեն լեզուներով պաստառներ։
Երթն առաջնորդել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժ․ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը։
Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնից հայտնում են, որ ջահերթը հասել է մինչև Ախալքալաքի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ եկեղեցու բակ, որտեղ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ հնչել է Ջավախքի Պատանեկան Միության պահանջատիրական կոչը։
Ոգեկոչման խոսքով ներկայացել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժ․ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը։