Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որոնք նախկինում այդտեղ չէին, գրել է «Ազատություն»-ը։
Բաղանիսցի Մեխակ Հարությունյանը, որ գյուղապետարանի կոմունալ բաժնի աշխատակից է, ամեն կիրակի գյուղի տներից հավաքում է աղբն ու հասցնում Բաղանիս-Այրումի տարածք, որտեղ գյուղի աղբավայրն է։ Նա փայտից, կարմիրով ներկած սյուներ տեսել է հենց աղբանոցին կից․
«Անգետ մարդն էլ կհասկանար՝ նոր սահմանն է։ Մի 5-6 հատ կար, ամեն 10 մետրի վրա մի հատ խփած էր։ Համարակալած չէր, կարմիր գույնով «կռասկած»՝ կեսից վերև», - ասել է Հարությունյանը։
Ըստ նրա՝ տեղանքն արդեն վտանգավոր է։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live