Ռուսական ոստիկանության՝ բիրտ ուժի կիրառման տեսագրությունը հայտնվել է համացանցում
ԱշխարհՉնայած Մոսկվայի քաղաքապետարանի աշխատակիցների հավաստիացումներին, թե մարտի 26-ին անցկացված ցույցերի ընթացքում ոստիկանությունը գործել է անթերի ու օրենքի սահմաններու` համացանցում բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր են հայտնվել, որոնք վկայում են ձերբակալությունների ժամանակ ակտիվիստների հանդեպ բիրտ ուժի և բռնությունների կիրառման մասին:
Հիշեցնենք, որ Կաշառակերության դեմ պայքարի հիմնադրամի` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կարողության մասին հրապարակումներից հետո երեկ Ռուսաստանի գրեթե բոլոր մեծ քաղաքներում բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվել ընդդեմ կաշառակերության: Բողոքի ամենազանգվածային ակցիաներն անց են կացվել Մոսկվայում: Մայրաքաղաքի Պուշկինսկի հրապարակում, տարբեր գնահատականներով, 7-8 հազար մարդ է հավաքված եղել: Այնտեղ ոստիկանական ու հատուկ ջոկատայինների մեծ ուժեր են տեղակայված եղել:
Նախ ոստիկանները ցուցարարներին ձերբակալել են լրատվականներին հարցազրույցներ տալու և դիմակներ կրելու, ապա պաստառների ու կարգախոսներ վանկարկելու համար: Վեջում արդեն, ոստիկանները ձերբակալել են բոլորին անխտիր: Ձերբակալվել են անգամ դպրոցահասակ երեխաներ: