Սերժ Սարգսյանը պատրաստ էր թույլ տալ, որ Բաբայանը հեռանա՞
ՔաղաքականությունՀԱՅԵԼԻ / «Իգլայի» գործը ուշագրավ զարգացում է ապրում, հնարավոր է քննչական գործողությունների արդյունքում պարզվի, որ կանխվել է նախագահի դեմ մահափորձ կամ էլ առնվազն զենքի ներմուծումը հենց այդ նպատակի համար է արվել: Մարտի 24-ին Երեւանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Սամվել Բաբայանը 2 ամսով կալանավորել է: Նրա պաշտպան Ավետիք Քալաշյանը հաստատել է կալանքի որոշման մասին տեղեկությունը, ինչպես նաև կրկնել իր ավելի վաղ արած հայտարարությունն այն մասին, որ Բաբյանը չի ընդունում, որ ինքն առնչությունի ունի զենքի ներկրման հետ կամ ճանաչում է գործով ձերբակալված 2 անձանց:Սակայն մարտի 25-ին ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Սամվել Բաբայանն ընդունել է իր առնչությունները Իգլային. «Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ռազմամթերքի մաքսանենգության համար Սամվել Բաբայանին և նրա հանցակիցներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
շարունակությունը՝ կայքում