Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ ապրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Բագրևանդի 102 հասցեում գործող «Ռոյալ Երևան» ռեստորանային համալիրի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Գևորգ Կիրակոսյանի վարած «Hyundai» մակնիշի և Երևանի բնակիչ 44-ամյա Արամ Քոչարյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Բախման հետևանքով էլ «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել օբյեկտներից մեկի պատին: