Սրանք սկի գողացված մեդալին չեն կարողանում տեր կանգնել, ուր մնաց օտարերկրյա մարդասպաններին պատժեն
ՀասարակությունՄկրտիչ Իսրայելյանը գրում է․
Գյումրիում մի ամբողջ ընտանիքի սպանած Պերմյակովին ցմահ տվեցին, բայց հայտնի չէ որտեղ է էդ մարդասպանը պատիժը կրելու՝ Հայաստանու՞մ, թե՞ Ռուսաստանում։ Արդեն ոչ պաշտոնական տեղեկություններ են տարածվում, որ էդ վիժվածքին Ռուսաստան կտեղափոխեն։ Վստահ եմ, որ Հայաստանը պետական մակարդակով չի խոչընդոտի այդ տեղափոխմանը՝ ինչպես ժամանակին չկարողացան կանխել հայ սպային կացնահարած սաֆարովի արտահանձնումը։ Անկախ պետությունն էն չի, որ ստեղծեն պետական ինստիտուտներ, դրանք լցնեն հաստաքամակ պաշտոնյաներով ու վերջ։ Պետության գլխավոր նպատակը պտի լինի սեփական քաղաքացիների պաշտպանությունը, եթե դա չկա ցանկացած հռչակագիր ընդամենը թղթի կտոր է դառնում։
Սրանք սկի գողացված սովորական օլիմպիական մեդալին չեն կարողանում տեր կանգնել՝ էլ ուր մնաց սեփական քաղաքացիներին սպանած օտարերկրյա մարդասպանների պատժին հետամուտ լինեն։