Միգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ Պուտին
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը, փորձագետների կարծիքով, առաջիկա տարիներին կունենա կադրերի օբյեկտիվ պակաս, սակայն այս խնդիրը չի կարող լուծվել ցածր որակավորում ունեցող միգրանտների օգնությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության համագումարում։
«Փորձագետների կարծիքով՝ առաջիկա տարիներին Ռուսաստանը կադրերի և որակավորումների օբյեկտիվ պակաս կունենա։ Դա, իհարկե, չի կարող մեխանիկորեն ծածկվել աշխատանքային միգրացիայի և արտասահմանից ցածր որակավորում ունեցող աշխատուժի ներմուծման միջոցով: Դրանով խնդիրը չի լուծվի, այլ մոտեցումներ են պետք»,- ասաց նա։