Հայերեն

Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին



«Հրապարակի» զրուցակիցը Միխայիլ Միլշտեյն է (Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի ուսումնասիրությունների Մոշե Դայան կենտրոնի Պաղեստինի ուսումնասիրությունների ֆորումի ղեկավար, Իսրայել)։

- 2023 թ․ հոկտեմբերի 7-ից շարունակվող Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությունը նոր՝ առավել ակտիվ փուլ է թեւակոխել։ Բացի Սիրիայից եւ Լիբանանից, Իսրայելն ուղիղ առճակատման մտավ նաեւ Իրանի հետ՝ ի պատասխան Թեհրանի օդային հարվածների։ Երրորդ համաշխարհային պատերազմի հոտ չե՞ք առնում։

- Կարծում եմ, որ այս պահին երրորդ համաշխարհային պատերազմի եւ տարածաշրջանային պատերազմների մասին խոսակցությունները չափազանցված են։ Անկասկած, տարածաշրջանում ընդհանուր լարվածությունն աճեց, բայց թվում է, որ գոնե մինչ այժմ ե՛ւ Իսրայելը, ե՛ւ Իրանը ցանկանում են խուսափել լայն հակամարտությունից: Կայունության հաջորդ փորձությունը կլինեն Իսրայելի հարվածներն իրանական թիրախների դեմ. հարցն այն է, թե Թեհրանը կկրկնի՞ նախկին օպերացիան:

- Իրանը հայտարարեց, թե Իսրայելին օդային հարվածներ հասցնելու գործողությունը հասել է իր նպատակին, մինչդեռ հրեական պետության ներկայացուցիչներն ու ձեր դաշնակիցներից ամերիկյան, բրիտանական եւ ֆրանսիական շրջանակները պնդում են, որ Թեհրանի արձակած ԱԹՍ-ների ու բալիստիկ հրթիռների մեծ մասը խոցվել է։

- Իսրայելի դեմ Իրանի հարձակումը զանգվածային էր (350 անօդաչու թռչող սարք եւ հրթիռ), բայց արդյունքները շատ վատ էին: Սահմանափակ վնաս է հասցվել Նեւաթիմ ավիաբազային, որը Թեհրանի հիմնական թիրախն էր։ Դա, իհարկե, պայմանավորված էր Իսրայելի հնարավորություններով՝ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ռազմական օգնությամբ։

- Իրանի ԱԳ նախարարը հրաժարվում է ընդունել, որ Իսպահանի վրա վերջին օդային հարձակումն Իսրայելն է իրականացրել, իսկ օգտագործվող դրոնները նա համեմատել է մանկական խաղալիքների հետ։ 

- Թվում է, թե իրանցիները գիտեն իրական իրավիճակը Իսպահանի մոտակայքում հարձակումից հետո, բայց նրանք ցանկանում են նվազեցնել լարվածությունը, ուստի հայտարարում են, որ վնասը շատ սահմանափակ է: Կարծում եմ՝ նրանք հասկացան Իսրայելի ազդանշանը:

- Ի դեպ, վարկածներ կան, որ Իսրայելն Իրանին հարվածներ է հասցրել Ադրբեջանի տարածքից։ 

- Այս հարցի առնչությամբ իսրայելական աղբյուրներից ընդհանրապես մեկնաբանություններ չկան։ Մի քանի հաղորդում է ստացվել, որ հարձակման մի մասն իրականացվել է Իրանի տարածքից։

- Միջազգային հանրությունը սկսել է նաեւ որոշակի ճնշումներ գործադրել Թել Ավիվի վրա։ Բավականին կոշտ քննադատություն եղավ Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա հարձակման հետ կապված, այդ հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ գումարվեց։ ԵՄ-ն էլ առաջին անգամ պատժամիջոցներ սահմանեց իսրայելցի միգրանտների դեմ՝ պաղեստինցիների դեմ, այսպես կոչված, բռնություններ իրականացնելու մեղադրանքով։

- Գոնե մինչ այժմ թվում է, թե արեւմտյան աշխարհի մեծ մասը կանգնած է Իսրայելի թիկունքում: Հարկ է նշել, որ աշխարհի մեծ մասը, հոկտեմբերի 7-ից սկսած, տուժել է Իրանից՝ նրանց վստահված անձանց (հիմնականում՝ հուսիթների) հարձակումներից եւ միջուկային ծրագրում նրանց առաջընթացի վերաբերյալ մտահոգություններից։
Աշխարհում ավելի ու ավելի շատ պետություններ են այսօր հասկանում, որ Ուկրաինայի դեմ Մոսկվային աջակցող իսլամական ռեժիմը վտանգ է ներկայացնում աշխարհի կայունության համար։

- Օրերս լուրեր տարածվեցին, որ Հաագայի միջազգային դատարանը, հնարավոր է, ձերբակալման որոշում կայացնի վարչապետ Նեթանյահուհի եւ իսրայելցի մյուս բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ Գազայի հատվածում շարունակվող ռազմական գործողությունների համար (հայցը ներկայացրել է ՀԱՀ-ը)։

- Իսրայելում մենք բաց ենք պահում մեր աչքերը ՄՔԴ-ի եւ Հաագայի միջազգային դատարանի նկատմամբ, բայց թվում է, որ գոնե այս պահին մարտահրավերն այնքան էլ դրամատիկ չէ, եւ, այնուամենայնիվ, Արգենտինայի դատական քայլն Իրանի դեմ՝ 1992 թվականի ահաբեկչությունների պատճառով, շատ ավելի լուրջ է (Բուենոս Այրեսը պահանջում է կալանավորել Իրանի ներկայիս ՆԳ նախարարին՝ նրան մեղադրելով Արգենտինայում հրեական կենտրոնի վրա արյունալի հարձակման մեջ՝ խմբ․):

- Բուն Իսրայելում էլ ամեն ինչ հարթ չէ։ Պատանդների հարազատները, շարքային քաղաքացիները շարունակաբար բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով պատանդների ազատ արձակման հարցով անհապաղ գործարք կնքել ՀԱՄԱՍ-ի հետ՝ զուգահեռաբար պահանջելով կառավարության ու Նեթանյահուհի հրաժարականը։ Ի՞նչ է կատարվում իրականում ձեր երկրի ներսում, եւ ի՞նչ զարգացումներ սպասել առաջիկայում։

- Իրավացի եք։ Այստեղ ոչինչ հարթ եւ հանգիստ չէ: Խորը մտահոգություն կա պատանդների պատճառով, իսկ նրանց գործարքով ազատ արձակելու պահանջն աճում է։ Իմ գնահատականն այն է, որ ներկայում Իսրայելը չունի որեւէ ծրագիր կամ կարողություն՝ վերահսկելու ամբողջ Գազայի հատվածը, ուստի մենք պետք է կենտրոնանանք գործարքը խթանելու վրա, թեեւ դրա ռազմավարական գինը ծանր է:

- Միջազգային ճնշման տակ գտնվող Իսրայելի համար, այդուհանդերձ, հավատարիմ գտնվեց դաշնակից ԱՄՆ-ն (թեեւ ձեր երկրի բանակի անդամների նկատմամբ պատժամիջոցների մասին է ակնարկել)։ Սենատն ամիսներ տեւած ծանր քննարկումներից հետո վերջապես ապրիլի 23-ին հավանություն տվեց Իսրայելին, Ուկրաինային եւ Թայվանին տրամադրվող օգնության փաթեթին։ Մնացել է, որ այն վավերացնի Բայդենը։ Ի՞նչ կտա սա ձեր երկրին։

- Յուրաքանչյուր իսրայելցի գիտի, թե որքան կարեւոր եւ ամուր են հարաբերություններն ԱՄՆ-ի հետ։ Վաշինգտոնի վերջին որոշումն Իսրայելի համար կարեւոր է հիմնականում ռազմական տեսանկյունից, այն Իսրայելին հնարավորություն է տալիս պատրաստվելու Գազայում, ինչպես նաեւ Լիբանանում ապագա ռազմական քայլերին:

Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին
Ամենադիտված