Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 73 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 30-ամյա Կարեն Ե.-ի վարած «Opel» մակնիշի և 65-ամյա Սամսոն Ղ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ը կողաշրջվել է, իսկ վերջինի ուղևորներ, Տավուշի մարզի բնակիչներ 72-ամյա Արուս Հ.-ն, 65-ամյա Անաիդա Չ.-ն, 57-ամյա Վեներա Մ.-ն և «Opel»-ի ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 62-ամյա Յազմեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։